«Արդարություն» դաշինքի ղեկավար, Հայաստանի ժողովրդական կուսակության (ՀԺԿ) նախագահ Ստեփան Դեմիրճյանը «որեւէ հիմք չի տեսնում {«Հանրապետություն» կուսակցության] դաշինքից դուրս գալու կապակցությամբ»՝ նկատի ունենալով երեկ «Հանրապետության» հայտարարությունը, թե կուսակցությունը չի մասնակցելու սահմանադրական բարեփոխումների խորհրդարանական քննարկումներին:
«Կարող են լինել տարբեր մոտեցումներ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ստեփան Դեմիրճյանը; - «Սակայն, ես կարծում եմ, որ ամեն ինչ կհարթվի: Վերջին հաշվով, սկզբունքային տարաձայնություններ ես չեմ տեսնում»:
«Մեր դաշնակիցների նկատմամբ միշտ եղել ենք ազնիվ հարաբերություններում», - շարունակեց ՀԺԿ նախագահը: - «Որեւէ հիմք ես չեմ տեսնում դաշինքից դուրս գալու համար... Եվ, ի վերջո, կարծես թե նրանք էլ [«Հանրապետություն» կուսակցությունը] նման հայտարարություն չեն արել»:
«Արդարություն» դաշինքի ղեկավարը շարունակեց, թե «մոտեցումների տարբերություններ կարող են լինել անգամ նույն կուսակցության մեջ»:
Հարցին, թե իշխանությունների կողմից իրենց պահանջների ընդունման դեպքում իրենք մասնակցելո՞ւ են սահմանադրական բարեփոխումների խորհրդարանական քննարկումներին, Դեմիրճյանը պատասխանեց. - «Եթե մեր բոլոր պահանջները ընդունեն, այդ դեպքում մենք կարող ենք շնորհավորել մեր ժողովրդին բացարձակ հաղթանակով»:
«Արդարություն» դաշինքի ղեկավարներից ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, մինչդեռ, վստահ չէ, թե սահմանադրական բարեփոխումների կապակցությամբ ընդդիմության բոլոր պահանջները կընդունվեն:
«Ընդհանրապես ոչ մի վստահություն չկա: Բայց նախապես ասել, որ ինչ էլ լինի, մենք ասելու ենք՝ չէ, դրան էլ կողմնակից չեմ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մանուկյանը:
Ռուզան Խաչատրյան