Ադրբեջանի Գաբալայի շրջանի տարածքում տեղակայված ռուսաստանյան «Դարյալ» վերլուծական-տեղեկատվական կենտրոնում ծառայող 110 ադրբեջանցի զինծառայողները ծանուցում են ստացել, որ մինչեւ օգոստոսի վերջը զորացրվելու կամ պաշտոնանկ են արվելու:
Անանուն մնալ ցանկացած զինվորականը հայտնել է ANS-ին, որ ադրբեջանցի զինծառայողներին փոխարինելու են Ռուսաստանից՝ հիմնականում Դաղստանից եկած զինծառայողներ:
Զինվորականի խոսքերով, վերջին շրջանում ապամոնտաժվում եւ տեղի բնակչությանն են վաճառվում կայանի որոշ սարքավորումներ: Ըստ նրա, զինվորական ավանի բնակչությունից գանձվող կոմունալ ծախսերը զգալիորեն գերազանցում են Ադրբեջանի մյուս շրջաններում բնակիչներից գանձվող գումարները: