Մատչելիության հղումներ

Էդուարդ Շեւարդնաձեն կենսաթոշակ կստանա որպես խորհրդարանի նախկին խոսնակ


Վրաստանի կառավարությունը 750 լարի (410 դոլար) կենսաթոշակ է նշանակել երկրի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեին: Շեւարդնաձեն կենսաթոշակ ստանա որպես Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, Կենսաթոշակային հիմնադրամի ղեկավար Զազա Սիորիձեն հայտնել է, որ կենսաթոշակի նշանակումը ձգձգվում էր, քանի որ Շեւարդնաձեն ժամանակին չէր ներկայացրել փաստաթղթերը:

Ինքը Շեւարդնաձեն, մինչդեռ, ասել է, թե այդ կենսաթոշակը իրեն չի բավարի նույնիսկ կոմունալ ծախսերը վճարելու համար:

Դեռեւս ապրիլին Վրաստանի նախկին նախագահը հայտարարել էր, որ Միխեիլ Սահակաշվիլու կառավարությունը այդպես էլ չի կատարել իրեն նախագահական կենսաթոշակ նշանակելու խոստումը, եւ ինքը «բառացիորեն գոյատեւելու միջոցներ չունի եւ չի կարող վճարել շուրջ 5 հազար դոլարի կոմունալ ծախսերը»:

Միեւնույն ժամանակ, Շեւարդնաձեն նշել էր, որ մյուս բոլոր խոստումները՝ անձեռնմխելիության, թիկնապահներ տրամադրելու եւ կառավարական առանձատուն հատկացնելու մասին, կատարվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG