Մատչելիության հղումներ

Ադրբեջանը ողջունում է Ղարաբաղի վերաբերյալ Գորան Լենմարկերի զեկույցը


Երկուշաբթի օրը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի քարտուղարությունը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի զեկույցը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ:

«Ընդհանուր առմամբ, զեկույցին կարելի է շատ դրական գնահատական տալ: Միեւնույն ժամանակ, կան որոշակի բացթողումներ, քանի որ Լենմարկերը չուներ բավարար նյութեր հակամարտության պատմության մասին: Փաստաթուղթը, սակայն, հավասարակշռված է», - «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, երկուշաբթի օրը Բաքվում կայացած ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը:

«Զեկույցում հիշատակվում են այնպիսի կարեւոր դրույթներ, ինչպիսիք են Ադրբեջանի օկուպացված տարածքներն ազատելու, նաեւ Հարավային Կովկասում դեպի նոր փոքր պետությունների կազմավորում տանող մասնատումներից խուսափելու պահանջները», - ասել է Արազ Ազիմովը:

Դիվանագետը նաեւ նշել է, որ շվեդ պատգամավորի պատրաստած զեկույցում առաջարկվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում օգտագործել Շվեդիայի եւ Ֆինլանդիայի միջեւ Ալանդյան կղզիների հիմնախնդրի կարգավորման օրինակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG