Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղը պատրաստվում է մարդահամարի


Այս տարվա հոկտեմբերի 18-27-ը Լեռնային Ղարաբաղում առաջին անգամ անկախության հռչակումից հետո նախատեսվում է անցկացնել մարդահամար:

Լեռնային Ղարաբաղի Ազգային վիճակագրական ծառայության պետի տեղակալ, մարդահամարի հարցերով վարչության պետ Սերգեյ Դավթյանի խոսքերով, մարդահամարը կդառնա «Լեռնային Ղարաբաղում պետականության կայացման եւս մեկ քայլ»:

Մարդահամարի ընթացքում, ինչպես տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի կառավարության ինտերնետային էջը, կանցկացվի յուրօրինակ սոցիալական հետազոտություն, կուսումնասիրվեն հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակը, տարբեր ոլորտների ռեսուրսները: Հիմնվելով այդ տվյալների վրա՝ կառավարությունը հետագայում կարող է մշակել համապատասխան ծրագրեր, կանխատեսել երկրի սոցիալ-տնտեսական զարգացումը:

Մարդահամարի կազմակերպման եւ անցկացման համար ստեղծվել է հանրապետական հանձնաժողով` փոխվարչապետ Արարատ Դանիելյանի գլխավորությամբ:

Վերջին մարդահամարը Լեռնային Ղարաբաղում անցկացվել է 1989 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG