Մատչելիության հղումներ

Վրաստանը ստացել է Եվրամիության «Քաղաքական ձեռներեցություն 2005» մրցանակը


Վրաստանի կառավարությունը պարգեւատրվել է Եվրամիության «Քաղաքական ձեռներեցություն 2005» մրցանակով, որի հիմնադիրներն են Ձեռներեցների եվրոպական ինստիտուտը (EEI) եւ Հարկային բարեփոխումների եվրոպական միությունը (ETR):

«Սա նշանակում է, որ եվրոպական հասարակությունը ճանաչում է այն բարեփոխումները, որոնք իրականացվել եւ իրականացվում են Վրաստանում», - ըստ «Կավկազպրես»-ի, շաբաթ օրը նշել է Վրաստանի բարեփոխումները համակարգող պետնախարար Կախա Բենդուկիձեն:

Մրցանակը հիմնադրվել է 2003 թվականին եւ շնորհվում է այն պետության կառավարությանը, որի իրականացրած բարեփոխումները հատուկ կարեւորություն ունեն ոչ միայն այդ երկրի, այլեւ ամբողջ Եվրոպայի համար:

2004 թվականին այդ մրցանակը ստացել էր Սլովակիան, իսկ այս տարի նախապատվությունը տրվել է Վրաստանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG