Մատչելիության հղումներ

Վրաստանը ձերբակալել է Բաթումի ռուսաստանյան ռազմակայանի երկու տանկ


Վրաստանը ձերբակալել է Բաթումի ռուսաստանյան ռազմակայանի երկու տանկ, որոնք առանց նախօրոք զգուշացնելու զորավարժություն էին անցկացնում հրաձգադաշտում:

«Մենք ձերբակալել ենք իրենց դիրքերը ապօրինի թողած եւ Գոնիո հրաձգադաշտում զորավարժություններ անցկացրած երկու Տ-71 տանկերը», - «Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, ասված է շաբաթ օրը Վրաստանի արտգործնախարարության եւ պաշտպանության նախարարության համատեղ հայտարարության մեջ:

Վրացական կողմը պնդում է, որ ռուսաստանցի զինվորականները խախտել են նաեւ մոտ մեկ ամիս առաջ կողմերի միջեւ ձեռք բերված համաձայնությունը, ըստ որի հուլիսի 15-ից մինչեւ սեպտեմբերի 15-ը Աջարիայի տարածքում արգելվում է մարտական հրաձգությունը: Այդ ընթացքում զորավարժությունները Գոնիո հրաձգադաշտի փոխարեն պետք է անցնեն Քութաիսիի Սիմոնեթի հրաձգադաշտում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG