Մատչելիության հղումներ

Սերգեյ Բագափշ. «Վրաստանի հետ բանակցությունները կարող են ձախողվել»


Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագափշը հինգշաբթի օրը հայտարարել է, թե Աբխազիայի եւ Վրաստանի միջեւ խաղաղ բանակցությունները ձախողման եզրին են:

«Անհնար է բանակցել մի պետության հետ, որը ներգրավված է բանդիտիզմի եւ ծովահենության մեջ», - «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, հինգշաբթի օրը Վրաստանում Բելգիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բագափշը:

Նա անդրադարձել է նաեւ հուլիսի 3-ին Աբխազիա սննդամթերք տեղափոխող թուրքական նավի՝ Վրաստանի ափամերձ անվտանգության ուժերի կողմից ձերբակալման փաստին:

«Եթե նրանք այս կերպ են փորձում վերադարձնել մեզ Վրաստանի ենթակայության տակ՝ կրկնում եմ նորից եւ բոլորի համար՝ դա անհնար է», - հայտարարել է Աբխազիայի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG