Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում միջազգային միջնորդները՝ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) համանախագահները հինգշաբթի օրը հաստատեցին, որ մինչեւ տարեվերջ կարող է պատրաստ լինել հակամարտության խաղաղ կարգավորման համաձայնագիրը:
Մինսկի խմբի ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահները հինգշաբթի օրը Երեւանում Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ այդ երկրի դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ «Ազատություն» ռադիոկայանին ասացին, որ չեն բացառում նման զարգացումը:
«Այո, կա հավանականություն, որ հարցը լուծվի այս տարի», - ասաց ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննը՝ շեշտելով բանակցություններում արձանագրված առաջընթացը: Նա, այդուհանդերձ, հավելեց, թե հստակ երաշխիքներ ինքը չի կարող տալ. - «Կարող է լուծվել այս տարվա ընթացքում, կարող է լուծվել... հարյուր տարվա ընթացքում:
Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն, իր հերթին, չբացառեց, որ այս տարվա ընթացքում համաձայնություն ձեռք բերվի «հիմնարար սկզբունքների» շուրջ, ինչի հիման վրա էլ կարող է լուծվել հակամարտությունը:
Նախօրեին միջազգային միջնորդները Ստեփանակերտում հանդիպել էին Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հետ:
«Մենք կարծում ենք, որ շատ կարեւոր է բանակցությունների ոգին» - Ղուկասյանի հետ հանդիպումից հետո շեշտել էր Սթիվեն Մաննը:
«Եթե խոսքը կողմերի միջեւ ինչ-որ բանի մասին համատեղ հայտարարության տեսքով փաստաթղթի մասին է՝ կողմերը շատ մոտ են դրան: Իսկ եթե նկատի ունեք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին համաձայնագիր՝ կողմերը դրանից շատ հեռու են», - «Ազատություն» ռադիոկայանին Ստեփանակերտում ասել էր Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը՝ ավելացնելով, որ համաձայնագրի պատրաստումը ամիսների մանրակրկիտ աշխատանք է պահանջում:
Ռուզաննա Ստեփանյան եւ Հրանտ Ալեքսանյան, Ստեփանակերտ