Մատչելիության հղումներ

Քրդերը հարձակվել են թուրքական զորամասի վրա


Turkish Daily News թերթը հաղոդում է, որ երեկ հայ-թուրքական սահմանի անմիջական հարեւանությամբ գտնվող Դիգոր ավանում խոշոր ընդհարում է տեղի ունեցել քուրդ զինյալների եւ թուրքական բանակի միջեւ: Ըստ Դիգորի քաղաքապետ Հիքմետ Օզյունլույի, հարձակումը իրականացվել է այստեղ գտնվող հետեւակային գումարտակի վրա:

«Սկզբում հնչեց ուժեղ պայթյուն, ապա ավտոմատային կրակահերթեր», - «Անատոլու» գործակալության թղթակցին ասել է քաղաքապետը՝ հավելելով. - «Դրանից հետո ընդհատվել է Դիգորի հեռախոսային կապը այլ բնակավայրերի հետ»:

Ըստ ռազմական աղբյուրների, զինվորականների կողմից զոհեր ու վիրավորներ չկան: Դիգորը գտնվում է Կարսի շրջանում եւ սահմանակից է Շիրակի մարզի Արթիկի ենթաշրջանին:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG