«Ախալի Թաոբա» («Նոր սերունդ») օրաթերթի փոխանցմամբ, երկօրյա այցով Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հրեական համայնքների 185-հոգանոց պատվիրակությունը, որի կազմում առաջատար ընկերությունների ղեկավարներ են, անվանի գործարարներ:
Թերթը հաղորդում է, որ հրեա հյուրերին ընդունելու են նախագահ Միխեիլ Սահակաշվիլին եւ արտաքին գործերի նախարար Սալոմե Զուրաբիշվիլին: Ամերիկայի հրեաների պատվիրակության հետ կհանդիպեն Վրաստանում բնակվող հրեական համայնքի ներկայացուցիչներն ու վրաց գործարարները:
Արմեն Քոլոյան, Պրահա