Մատչելիության հղումներ

Ռեջեփ Էրդողան. «Հայաստանը պետք է դուրս բերի իր զինվորներին գրավյալ տարածքներից»


«Հայաստանը իր զինվորներին պետք է դուրս բերի Լեռնային Ղարաբաղի շուրջ գրավյալ տարածքներից եւ դրանք փոխանցի Ադրբեջանին», - երեքշաբթի օրը Սան Ֆրանցիսկոյում կայացած միջազգային կոնֆերանսի իր ելույթում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը:

«Երրորդ պետությունների խորհրդարանների կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարգավորում հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների խնդիրը», - ադրբեջանական «525-րդ թերթ»-ի փոխանցմամբ, իր ելույթում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, ասել է Էրդողանը:

Դիմելով Հայաստանի իշխանություններին՝ Թուրքիայի վարչապետը կոչ է արել «հարեւան ժողովուրդների ընդհանուր պատմական անցյալը չօգտագործել թշնամանք սերմանելու համար»:

«Գոյություն ունեն ավելի կարեւոր խնդիրներ, որոնք պետք է կարգավորվեն առաջին հերթին», - նշել է Ռեջեփ Էրդողանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG