«Մենք համաձայն ենք վերաբացել տարանցիկ երկաթուղային հաղորդակցությունը, թեեւ այն ձեռնտու է ոչ այնքան Աբխազիային, որքան Վրաստանին, Հայաստանին եւ Ռուսաստանի հարավին», - երեքշաբթի օրը Սուխումիում հայտարարել է Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագափշը:
Աբխազական «Ապսնիպրես» գործակալության փոխանցմամբ, Մոսկվա եւ Նալչիկ կատարած իր այցի ամփոփիչ ասուլիսում Բագափշը նշել է. - «Եթե Աբխազիայի համար ընդունելի դառնան բեռնափոխադրումների սակագները, աշխատի երկաթուղային հաղորդակցության ամբողջ ենթակառուցվածքն ու ապահովի 1200 աշխատատեղ, Աբխազիան կհամաձայնի երկաթուղու վերագործարկմանը»:
Ըստ Աբխազիայի ղեկավարի՝ համապատասխան փաստաթղթերի ստորագրումից հետո մասնագետները ստուգելու են երկաթուղու Փսոու-Ինգուրի հատվածի տեխնիկական վիճակը:
«Դա շատ բարդ ենթակառուցվածք է, որն ունի օժանդակ տնտեսություններ, վերանորոգման բազաներ եւ քարշային ենթակայաններ», - ասել է նա:
Որպես «աբխազական երկաթուղու վերաբացման գործընթացին խոչընդոտելու ակնհայտ փորձ» է գնահատել Սերգեյ Բագափշը հուլիսի սկզբին չեզոք ջրերում Վրաստանի առափնյա անվտանգության ծառայության կողմից թուրքական երկու նավերի կալանման հետ կապված միջադեպը:
Արմեն Քոլոյան, Պրահա