Մատչելիության հղումներ

Վարշավայի մետրոն փակվել է ահազանգից հետո


Երեքշաբթի օրը Վարշավայի մետրոյի բոլոր կայարանները փակվել են ահազանգից հետո, թե կայարաններից մեկում ռումբ է տեղադրված:

«Ես մեկ րոպեում որոշում ընդունեցի՝ իմանալով, որ ռումբը կարող է պայթել 15 րոպեից», - հայտնել է Վարշավայի քաղաքապետ Լեհ Կազինսկին:

Լեհաստանը Վաշինգտոնի ամենամերձավոր դաշնակիցներից է Իրաքում: Լեհաստանի գլխավորած 4000-անոց բազմազգ զորամիավորման կազմում է նաեւ հայաստանյան գումարտակը, որի երկրորդ հերթափոխը վաղը մեկնելու է Իրաք:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG