Մատչելիության հղումներ

Վրաստանի նոր անձնագրերում արտացոլված է «վարդերի հեղափոխությունը»


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին կիրակի օրը պաշտոնապես ներկայացրել է Վրաստանի Հանրապետության քաղաքացիների նոր անձնագիրը:

«Նոր անձնագրի ամեն էջում ներկայացված են Վրաստանի տեսարժան վայրերը, պատմական հուշարձանները, իսկ վերջին էջում՝ «վարդերի հեղափոխությունը»՝ իր դրոշներով», - «Ինտերֆաքս» գործակալության տեղեկացմամբ, Բաթումիում կայացած շնորհանդեսի ժամանակ նշել է Սահակաշվիլին: - «Այս անձնագրով կարելի է ոչ միայն հպարտանալ, այլեւ՝ պատկերացում կազմել Վրաստանի տեսարժան վայրերի մասին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG