Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ընդդիմությունը անցկացրել է հերթական հանրահավաքը


Կիրակի օրը Բաքվում կայացել է ընդդիմադիր «Ազադլիգ» դաշինքի հերթական՝ արտոնված հանրահավաքը:

«Նախընտրական քարոզարշավը սկսվել է, սակայն ժողովրդավարական ընտրութունների անցկացման համար պայմանները այդպես էլ չեն ստեղծվել», - ըստ day.az-ի, հանրահավաքի ելույթում նշել է «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը:

Նրա խոսքերով, ընդդիմադիր դաշինքը շարունակելու է «միտինգային ակտիվությունը այնքան ժամանակ, մինչեւ կառավարությունը չկատարի ընդդիմության բոլոր պահանջները»:

«Այս տարի Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան պարծենալ, որ ապրում են ազատ երկրում: Մենք կազատենք երկիրը ալիեւյան ռեժիմից», - հայտարարել է Իսա Ղամբարը՝ ավելացնելով. - «Միջազգային հանրությունը ուշադիր հետեւում է Ադրբեջանում տիրող իրավիճակին՝ համոզվելով, որ ժողովուրդը ցանկանում է իշխանության գալ խաղաղ ճանապարհով»:

Այս հանրահավաքը, ի տարբերություն հունիսին Ադրբեջանի ընդդիմության կազմակերպած հանրահավաքների, շատ ավելի խաղաղ ընթացք է ունեցել, միջադեպեր չեն եղել: Ըստ ոստիկանության տվյալների, հանրահավաքին մասնակցել են 5-6 հազար ցուցարարներ, մինչդեռ ընդդիմությունը պնդում է, որ դրանց թիվը եղել է շուրջ 30 հազար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG