Մատչելիության հղումներ

Երկաթուղային կապը Թբիլիսիի եւ Սուխումիի միջեւ «կվերականգնվի շատ շուտով»


Շաբաթավերջին Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին համոզմունք է հայտնել, որ «Թբիլիսիի եւ Սուխումի միջեւ երկաթուղային կապը կվերականգնվի շատ շուտով»:

«Խնդիրը շուտով կլուծվի եւ Թբիլիսիի եւ Սուխումիի միջեւ կսկսի գործել կանոնավոր երկաթուղային կապ», - ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, ավելացրել է Սահակաշվիլին:

Անցած ամիս Վրաստանի պետական երկաթուղու ղեկավար Դավիթ Օնոպրիաշվիլին ասել էր, թե «Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ քաղաքական որոշման կայացման պարագայում աբխազական երկաթուղու վերագործարկման համար կպահանջվի մոտ մեկուկես տարի՝ Օչամչիրայի եւ Գալիի շրջաններում շարքից դուրս եկած շուրջ 50 կիլոմետր երկաթուղու վերականգնման համար»:

Նույն կարծիքն է հնչեցրել նաեւ Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը, ով նախօրեին Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելու հետ Թբիլիսիում կայացած հանդիպման ժամանակ նաեւ տեղեկացրել է, թե աբխազական երկաթուղու վերաբացման հարցերով եռակողմ հանձնաժողովի հաջորդ նիստը կայանալու է հուլիսի 15-ին:

Մինչ այդ Լեւիտինը ասել էր, թե երկաթուղու վերաբացման համար կպահանջվի շուրջ 100 միլիոն դոլար՝ Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ անելով ակտիվորեն մասնակցել ծրագրի իրագործմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG