Մատչելիության հղումներ

Կանադական «Գազեթ»-ը որոշել է օգտագործել «հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը


Մոնրեալում լույս տեսնող «Գազեթ» թերթը, որը Կանադայի առաջատար պարբերականներից է, հայտարարել է, որ օգտագործելու է «հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը:

«Պատմական փաստերից երեւում է, որ այն, ինչ տեղի է ունեցել Թուրքիայում 1915 թվականին, ցեղասպանություն է: Թղթակիցները եւ խմբագիրները ազատորեն կարող են ցեղասպանություն բառը օգտագործել առանց չակերտների», - խմբագրակազմին հասցեագրված հայտարարության մեջ նշել է թերթի ղեկավարությունը:

Հայտարարությունում նաեւ ասված է. - «Մենք կարող ենք հարկ եղած դեպքում փաստել, որ Թուրքիան ժխտում է հայերի պնդումները, բայց մենք պարտավորված չպետք է զգանք ամեն անգամ հայերի ցեղասպանության մասին խոսելիս անպայման ասել, որ Թուրքիան դա ժխտում է»:

Վերջերս նման քաղաքականություն են որդեգրել նաեւ Միացյալ Նահանգների առաջատար թերթերից «Բոստոն գլոբ»-ը եւ «Նյու 3որք Թայմս»-ը:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG