Մատչելիության հղումներ

Ահաբեկչության հետեւանքով Լոնդոնում այսօր զոհվել է առնվազն 33 մարդ


Ըստ Լոնդոնի ոստիկանության տվյալների, առնվազն 33 մարդ է այսօր զոհվել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում իրականացված ահաբեկչության հետեւանքով: 0րվա առաջին կեսին գրեթե միաժամանակ երեք պայթյուն է որոտացել մետրոյի գնացքներում, պայթեցվել է նաեւ մեկ ավտոբուս:

Ոստիկանության վկայությամբ, ոչ ոք չի զգուշացրել պայթյունների մասին եւ ոչ ոք չի ստանձնել դրանց համար պատասխանատվությունը:
Զոհերի թիվը, ըստ երեւույթին, աճելու է, որովհետեւ ոստիկանությունը հայտնել է, որ «զոհեր կան նաեւ ավտոբուսում, բայց նրանց թիվը հայտնի չէ»:

Վարչապետ Թոնի Բլեյրը, որը մասնակցում էր Շոտլանդիայում տեղի ունեցող Մեծ ութնյակի գագաթնաժողովին, այսօր վերադարձել է Լոնդոն:

Աշխարհի բազմաթիվ քաղաքներում անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվում: Չեխիայի ներքին գործերի նախարար Ֆրանտիշեկ Բուբլանն այսօր հայտնել է, որ նման միջոցներ են ձեռնարկվելու նաեւ Պրահայում, մասնավորապես ուժեղացվելու է քաղաքի կենտրոնում գտնվող «Ազատություն» ռադիոկայանի անվտանգությունը:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG