Մատչելիության հղումներ

Ստավրոպոլի երկրամասը պատրաստ է ընդունել Վրաստանից դուրս բերվող ռուսաստանյան զորքերի մի մասը


Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Չեռնոգորովը առաջարկել է պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովին Վրաստանից դուրս բերվող ռուսական զորքի մի մասը տեղակայել երկրամասի տարածքում:

«Ռեգնում» գործակալությանը նահանգապետի մամլո քարտուղարը հայտնել է, որ հարցը քննարկվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարի՝ Ստավրոպոլի երկրամասի Բուդյոնովս քաղաք չորեքշաբթի օրը կատարած այցի ընթացքում:

«Ստավրոպոլի երկրամասում կան դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանները, համապատասխան փորձն ու որոշակի ռեսուրսները: Սակայն անհրաժեշտ է այս հարցում հստակություն մտցնել ու անհապաղ սկսել զինվորական ավանի կառուցումը», - ասել է նահանգապետ Չեռնոգորովը:

Սերգեյ Իվանովը խոստացել է առաջիկայում կատարել «նպատակային այց» Ստավրոպոլի երկրամաս:

Վրաստանից (Ախալքալակից եւ Բաթումիից) դուրս բերվող ռուսաստանյան ռազմակայանների տեխնիկայի մի մասը տեղափոխվելու է Հայաստան՝ յումրիի 102-րդ ռազմակայան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG