Մատչելիության հղումներ

Վրաստանը ցանկանում է «դիվերսիֆիկացնել» գազի ներմուծումը


Վրաստանը մտադիր է լրացուցիչ բնական գազ գնել Ադրբեջանից: «Ռեգնում» լրատվական գործակալության փոխանցմամբ, այդ մասին ասել է էներգետիկայի նախարար Նիկա Գիլաուրին, որն այսօր Բաքվում Ադրբեջանի կառավարության եւ «Շահ-Դենիզ» կոնսորցիումի ներկայացուցիչների հետ քննարկելու է Բաքու - Թբիլիսի - Էրզրում խողովակաշարով մատակարարվելիք գազի ծավալն ավելացնելու խնդիրը:

2011 թվականին Վրաստանը տրանզիտի համար զեղչ գներով այդ խողովակաշարով կստանա 800 միլիոն խորանարդ մետր գազ: Սակայն վրացիները ցանկանում են լրացուցիչ վառելիք գնել նաեւ շուկայական գներով: Ներկայումս Վրաստանը գազ է ստանում միայն Ռուսաստանից:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG