Մատչելիության հղումներ

Հայաստանին վաճառվող գազի գինը կաճի 20 տոկոսով


Մոսկվայում լույս տեսնող «Վրեմյա նովոստեյ» թերթը այսօր գրում է, որ «անդրկովկասյան հանրապետություններին մատակարարվող գազի գները աճելու են առնվազն 20 տոկոսով»:

Թերթը տեղեկացնում է, որ այժմ Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը «Գազէքսպորտ» ռուսաստանյան ընկերությունից միջինասիական գազը գնում են 60-65 դոլարով (1000 խորանարդ մետրի համար):

Ըստ պարբերականի, այս տարի «Գազէքսպորտ»-ը Հայաստան կառաքի 1,7 միլիարդ խորանարդ մետր գազ:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG