Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը կարեւորում է «Սահմանադրության բարեփոխումների բնականոն ընթացքը»


Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման 10րդ տարեդարձի կապակցությանբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, ուղերձում նշվում է, որ անցած տասնամյակի ընթացքում Սահմանադրությունը բազմիցս դրսեւորել է իր կենսունակությունը եւ նշել երկիրն ամենաբարդ իրավիճակներից դուրս բերելու ելքեր։

«Մեր երկրի Հիմնական օրենքը քաղաքացիական համերաշխության, օրինականության ու կայունության գլխավոր երաշխիքն է», - ուղերձում նշել է նախագահը՝ հավելելով նաեւ, որ այս ընթացքում նաեւ հասունացել եւ ավարտական փուլ են մտել Սահմանադրական բարեփոխումները։ Դրանց ուղղությամբ կատարվել է հսկայական աշխատանք եւ՛ պետական մարմինների, եւ՛ քաղաքական ուժերի, եւ՛ մասնագետների կողմից: - «Այս առթիվ մենք ստանձնել ենք նաեւ միջազգային պարտավորություններ»։

«Համոզված եմ, որ սահմանադրական բարեփոխումների բնականոն ընթացքը մեր երկրի առաջընթացի համար ունի մեծ կարեւորություն։
Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ եւ հույս հայտնում, որ Հայաստանի Հիմնական օրենքը տեւականորեն լինելու է մեր ժողովրդի ու երկրի կենսագործունեության իրավական հիմնասյունը», - ասված է ուղերձում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG