Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը «անիմաստ» է համարում Ադրբեջանի կողմից ռազմական ծախսերի ավելացումը


Մեկնաբանալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւ՝ օրերս արած հայտարարությունը, թե ընթացիկ տարվա ռազմական ծախսերը հասցնելով 300 միլիոն դոլարի «Արդբեջանը գերակայություն է ստանում», Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը նման քայլը «անցանկալի եւ անիմաստ» որակեց:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե վտանգավորի չի՞ համարում արդյոք հարեւան երկրի ռազմական բյուջեի այդպիսի աճը, Սերժ Սարգսյանը ուրբաթ օրը ասաց. - «Ոչ թե վտանգավոր չեմ համարում. ուղղակի անցանկալի է: Ես անմտություն եմ համարում այս պայմաններում սպառազինությունների մրցավազքի փաթաթումը մեր վզին: Առավել անմտություն եմ համարում դրա մասին բարձր հայտարարելը»:

«Եթե մարդկանց նպատակը գերակշռություն ստանալն է եւ դրանով ղարաբաղյան խնդրի լուծումն է, ապա ինչո՞ւ են դրա մասին բարձրագոչ խոսում», - շարունակեց Հայաստանի պաշտպանության նախարարը: - «2005 թվականին հայկական բանակի տրամադրության տակ կան այդ գումարին չզիջող հնարավորություններ... Այնպես որ, այդ 300 միլիոնը մեզ չի վախեցնում: Ուղղակի անցանկալի է, անիմաստ է»:

«Ո՞րն է իմաստը, երբ այսօր բոլորը խոսում են այն մասին, որ ռազմական ճանապարհով խնդրի լուծումը լուծում չէ», - եզրափակեց Սերժ Սարգսյանը; - «Եվ ես էլ վստահ եմ, որ այսօր հնարավոր չէ ռազմական ճանապարհով խնդիր լուծել»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG