Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահի վարչակազմի ներկայացուցիչը գտնում է, որ պետք է ընդունել «չճանաչված հանրապետությունների գոյության իրողությունը»


«Այսօր անհրաժեշտ է ընդունել ինքնահռչակ հանրապետությունների՝ Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի, Հարավային 0սիայի եւ Մերձդնեստրի գոյության իրողությունը», - հինգշաբթի օրը ասել է Ռուսաստանի նախագահի վարչակազմի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային եւ մշակութային կապերի վարչության պետ Մոդեստ Կոլերովը՝ ելույթ ունենալով Մոսկվայում բացված «Եվրոպա՝ փոփոխությունների արդյունքներ» միջազգային համաժողովում:

«Արդեն գոյություն ունեն չճանաչված հանրապետությունների պրոբլեմները լուծելու միջազգային խողովակներ», - փաստել է նա: - «Դա իշխանության մարմինների ընտրությունների լեգիտիմացումն է, ինչպես, օրինակ, եղավ վերջերս Ղարաբաղում, որտեղ կայացած ընտրությունները ճանաչվեցին ԵԱՀԿ-ի կողմից»:

Կոլերովի կարծիքով, «բոլոր չճանաչված հանրապետությունները, թերեւս բացի Ղարաբաղից, արդեն հանդիսանում են միջազգային տնտեսական հարաբերությունների մասնակիցներ»:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG