«Թուրքիան միշտ աջակցել եւ աջակցելու է Ադրբեջանին Ղարաբաղի հարցում», - հայտարարել է այսօր Բաքվում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպելուց հետո:
«Մեր մոտեցումներն այս խնդրում միանման են՝ Թուրքիան հանդես է գալիս երկխոսության միջոցով հակամարտությունը կարգավորելու օգտին, սակայն հարցի լուծումը կապված է օկուպացված տարածքների ազատագրման հետ», - ասել է Էրդողանը՝ ավելացնելով. - «Թուրքիայի ջանքերի շնորհիվ Եվրոպայի խորհուրդը Հայաստանին ագրեսոր է ճանաչել»:
Երկու նախագահների հանդիպումից հետո կայացած ասուլիսում Իլհամ Ալիեւը շեշտել է. - «Մեր դիրքորոշումներում որեւէ տարաձայնություն չկա, ինչը վկայում է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները խարսխված են առողջ հիմքի վրա»:
Երկու նախագահները համատեղ հայտարարագիր են ստորագրել:
Բաքվում Էրդողանը այցելել է Հեյդար Ալիեւի գերեզմանը եւ Հերոսների ծառուղին, որտեղ թաղված են Ղարաբաղյան պատերազմում զոհվածները:
Արմեն Դուլյան, Պրահա