Մատչելիության հղումներ

Վաշինգտոնում երեկ կրկին տագնապ էր հայտարարվել


Ինչպես տեղեկացնում են միջազգային լրատվամիջոցները, չորեքշաբթի օրը երեկոյան կարճ ժամանակով տագնապ էր հայտարարվել Միացյալ Նահանգների մայրաքաղաքում: Վաշինգտոնը հսկող օդային ուժերի ռադարները Կապիտոլիումից 13 կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերել էին ԱՄՆ օրենսդիր մարմնի շենքի ուղղությամբ թռչող մի օդանավ:

«Ասոշիեյթեդ Փրես» գործակալության փոխանցմամբ, մի քանի րոպեով տարհանվել են Սպիտակ տանը եւ ԱՄՆ Կոնգրեսի շենքում գտնվող բոլոր մարդիկ: ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը, որն այդ պահին գտնվում էր իր նստավայրում, տեղափոխվել է զրահապատ բունկեր, իսկ Սպիտակ տանը տագնապի մակարդակը անմիջապես բարձրացվել է առավելագույնի՝ կարմիրի:

Օդ են բարձրացվել ամերիկյան օդուժի F-16 կործանիչները, որոնց Կապիտոլիումից 5 կիլոմետր հեռավորության վրա հաջողվել էր ստիպել, որ արգելված օդային տարածք ներխուժած « King Air 350» մակնիշի ինքնաթիռը վայրէջք կատարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG