Մատչելիության հղումներ

Նախկին իշխանական կուսակցությունը դեմ է սահմանադրական փոփոխություններին


Հայոց համազգային շարժումը (ՀՀՇ), որ համարվում է գործող Սահմանադրության հիմնական հեղինակը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին չորեքշաբթի օրը ասաց կուսակցության վարչության անդամ Արամ Մանուկյանը, «սկզբունքորեն դեմ է սահմանադրական փոփոխություններին»:

ՀՀՇ վարչությունը, Մանուկյանը փոխանցմամբ, այսօր կայացած վարչության նիստի ավարտին վերահաստատել է, որ սկզբունքորեն դեմ է սահմանադրական փոփոխություններին՝ «այս իշխանությունների օրոք»:

«Այդ փաստաթուղթը տեսականորեն կարող է հնարավորություն տալ Քոչարյանին նախագահի թեկնածու գրանցվելու: Դա մեզ համար թիվ մեկ խնդիրն է: Մենք կտրուկ դեմ ենք», - «Ազատություն» ռադիոկայանին չորեքշաբթի օրը ասաց Արամ Մանուկյանը: - «Քարոզարշավ կկազմակերպենք... Կարծում եմ, մարտը այս անգամ ավելի թեժ կլինի: Եվ այս մարտում մենք լուրջ ասելիք կունենանք, ու, կարծում եմ, ժողովուրդը կհավատա մեզ»:

Մանուկյանը ասաց, որ իրենք պատրաստվում են հատուկ ասուլիս հրավիրել գործող Սահմանդրության 10-ամյակի կապակցությամբ:

«Մենք չենք մերժում բարեփոխումների գաղափարը», - ասաց Մանուկյանը: - «Անշուշտ, Սահմանադրությունը ունի արդեն հասունացած կետեր, որոնք կարելի է արդեն փոփոխման ենթարկել»:

«Բարեփոխումը չէ, որ մերժում ենք հիմա», - շարունակեց Մանուկյանը: - «Մենք մերժում ենք այս իշխանության շարունակականության սկզբունքը»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG