Մատչելիության հղումներ

Ռուսաստանը Ադրբեջանի հետ սահմանին տեղակայելու է «Իսքենդեր» հրթիռային համալիրներ


Ռուսաստանը նախատեսում է առաջիկայում վերազինել Հյուսիս-կովկասյան ռազմական օկրուգը՝ այն համալրելով «Իսքենդեր» ժամանակակից հռթիռային համալիրներով: Դրանք տեղակայվելու են Սոչիում, Նալչիկում, Վլադիկավկազում եւ Ադրբեջանի հետ սահմանին՝ Դերբենդում:

Ադրբեջանական ANS-ի փոխանցմամբ, ռուսական ռազմական փորձագետների կարծիքով, հրթիռների տեղակայումը թույլ կտա դիպուկ հարվածներ հասցնել բավական մեծ տարածքում, որը ներառում է թուրքական Տրաբզոն, Արդվին եւ Կարս, հայկական Գյումրի եւ Կապան, իրանական Շեքերլի եւ Գերմի, ադրբեջանական Մասալի քաղաքները:

Փորձագետների կարծիքով, այս հրթիռների տեղակայումը Ադրբեջանի հետ սահմանին իրականացվում է «Ռուսաստանի դեմ դրսից եկող ահաբեկչական վտանգները կանխելու նպատակով նախազգուշացնող հարվածներ հասցնելու»՝ Ռուսաստանի քաղաքականության շրջանակներում:

Ադրբեջանի հետ սահմանին տեղակայված հրթիռների թիրախ կարող են դառնալ Թուրքիայի հյուսիսը, ողջ Վրաստանը եւ Ադրբեջանը, ինչպես նաեւ Հայաստանի մի մասը: «Իսքենդեր - SS-26» հրթիռների հեռահարությունը 280-500 կիլոմետր է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG