Մատչելիության հղումներ

Հայաստանի հետ սահմանի վերաբացումը կընդգրկվի Եվրամիության կողմից Թուրքիային ներկայացվելիք պահանջների թվում


Ինչպես հաղորդել է CNN-Turk մասնավոր հեռուստաընկերությունը, ազգային փոքրամասնությունների իրավունքների հարգումը, հարեւան պետությունների հետ բարեկամական կապերի հաստատումը, Հայաստանի հետ սահմանի վերաբացումը լինելու են Եվրամիության կողմից Թուրքիային ներկայացվելիք պահանջների շրջանակներում:

Ըստ հեռուստաընկերության, նման դրույթներ պարունակող նախագիծը հիմք կծառայի անդամակցության հարցով Անկարայի եւ Բրյուսելի միջեւ սկսվելիք բանակցությունների համար: Ըստ որոշ բարձրաստիճան դիվանագետների, Եվրահանձնաժողովի կողմից մշակվող նախագիծը կարող է Թուրքիայի համար ստանալ քաղաքական նշանակություն:

Դիվանագետները զգուշացնում են, թե Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողովի արգելման կարգի միջադեպերը դժվարացնում են Եվրամիությանը անդամակցելու ուղին բռնած Թուրքիայի դիրքերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG