Մատչելիության հղումներ

Ծալկայի հայերը բողոքում են


Երկուշաբթի օրը Ծալկայի շրջանի հայերը պատրաստվում են բողոքի ցույցեր կազմակերպել եւ պահանջել վրացական հատուկ ստորաբաժանման դուրս բերումը շրջանից:

Հայաշատ Ծալկայում նախօրեին մի միջադեպ է պատահել, որը կողմերը տարբեր կերպ են ներկայացնում: Հատուկ ջոկատայինները հրազենից վիրավորել են տեղի բնակիչ Լեւոն Նազարեթյանին, որը հասցվել է Թբիլիսի, որտեղ վիրահատվել է: Բժիշկները պնդում են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Տեղացիները պնդում են, թե հատուկ ջոկատայիններն են մեղավոր, իսկ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը, ըստ «Ինտերֆաքսի», հաղորդում է, որ ինքը՝ Լեւոն Նազարեթյանն է մեղավոր, որովհետեւ չի կանգնեցրել իր մեքենան ոստիկանների պահանջով եւ փորձել է փախչել:

Հատուկ ջոկատը Ծալկայի շրջան էր մտցվել մի քանի ամիս առաջ, երբ այնտեղ բախումներ տեղի ունեցան հայերի եւ Աբխազիայից եկած վրացիների միջեւ:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG