Մատչելիության հղումներ

Վաճառքի է հանվում Ստալինի ամառանոցը


Վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ, Աբխազիայի իշխանությունները որոշել են վաճառել Իոսիֆ Ստալինի ամառանոցը Գագրայում:

1933 թվականին Խոլոդնայա Րեչկա վայրում կառուցված երկու առանձնատները եւ մոտ 3 հեկտար հողատարածքը գնահատվել են 10 միլիոն դոլար:

«Կովկասպրես» գործակալությունը պնդում է, որ Ստալինի ամառանոցը մտադիր է գնել «Ռուսական ալյումինիում» ընկերության սեփականատեր 0լեգ Դերիպասկան: Մի քանի տարի առաջ նա փորձել էր այդ ամառանոցը գնել 5 միլիոն դոլարով, բայց Աբխազիայի խորհրդարանը խափանել էր գործարքը:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG