Մատչելիության հղումներ

Ադրբեջանում թալանել են իրաքցի հոգեւորականի


Ադրբեջանում թալանել են Իրաքի շիաների առաջնորդի օգնական Ջավադ Շահրեստանիին՝ գողանալով 45 հազար դոլար:

Դիմակավոր հանցագործները ներխուժել են այն տունը, որտեղ ապրում էր իրաքցին, կապել են նրա թիկնապահի ձեռքերը եւ հեռացել են՝ իրենց հետ տանելով փողով լի պայուսակը:

Ադրբեջանական ANS հեռուստաընկերության ենթադրությամբ՝ քանի որ հանցագործները բացի այդ 45 հազար դոլարից ոչինչ չեն տարել, ուրեմն նրանք ստույգ տեղեկություններ են ունեցել փողի մասին:

Իրաքցու վկայությամբ, գողացված գումարը նախատեսված էր բարեգործական նպատակներով օգտագործելու համար:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG