Մատչելիության հղումներ

Վրաստանում սպասում են նռնակի միջադեպի հետաքննության արդյունքներին


Վրաստանում սպասում են մայիսի 10-ին Թբիլիսիի Ազատության հրապարակում շուրջ 150 հազար թբիլիսցիների առջեւ ԱՄՆ եւ Վրաստանի նախագահներ Ջորջ Բուշի եւ Միխեիլ Սահակաշվիլիի ուղղությամբ նետված նռնակի միջադեպի հետաքննության արդյունքներին:

Ըստ «Ռեգնում» գործակալության, նռնակն ընկել է հարթակից մոտ 30 մետր հեռավորության վրա եւ «սոսկ անսարքության հետեւանքով չի պայթել»:

Նախօրեին Սաhակաշվիլին ասել էր, թե «հայտնի են միջադեպի հիմնական հանգամանքները, արվել է տիտանական աշխատանք, հարցաքննվել են մեծ թվով վկաներ»:

Մինչդեռ, ըստ «Ռուսթավի-2» հեռոուստաընկերության, առաջիկա օրերին այդ միջադեպի վերաբերյալ հայտարարություն է անելու Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին: Հեռուստաընկերությունը հաղորդել է, թե կա երկու վարկած. առաջինի համաձայն, վրացական հակահետախուզությունն ունի կասկածյալի լուսանկարը եւ այժմ որոնում է նրան: Երկրորդ վարկածով՝ նռնակն Ազատության հրապարակում, իբր, նետել է մի ռուսաստանցի զինծառայող, որին երկու շաբաթ առաջ ձերբակալել են Վրաստանից մեկնելու պահին ու փոխանցել ԱՄՆ նախագահի անձնական անվտանգության ծառայության աշխատակիցներին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG