Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյան. «Հավաքական անվտանգության պայմանագրի անդամների կազմը օպտիմալ է»


Այսօր Մոսկվայում կայացավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նստաշրջանը, որի ավարտից հետո կայացած ասուլիսում Հայաստանի նախագահը կարծիք է հայտնել, թե կազմակերպության անդամների «կազմը օպտիմալ է»:

«Ես գոհ եմ նեղ կազմով կայացած զրույցից. այս կազմով մենք առանձնապես չենք վիճում, այլ նպատակաուղղված ենք խնդիրներ լուծելու», - ասել է Ռոբերտ Քոչարյանը՝ ավելացնելով. - «Կազմակերպությունը կարող է ավելի լայնորեն ներգրավված լինել միջազգային այլ կառույցների աշխատանքին»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ որոշվել է համագործակցել ՆԱՏ0-ի հետ: «Հենց վաղը Մոսկվայում ես այդ մասին խոսելու եմ ՆԱՏ0-ի գլխավոր քարտուղար 3աապ դե Հոոպ Սխեֆերի հետ», - հայտարարել է Վլադիմիր Պուտինը:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծիք է հայտնել, թե «աշխարհում ուժային մի քանի կենտրոն պետք է լինի, եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը դրանցից մեկն է»:

Մոսկովյան հանդիպման մասնակիցները ստորագրել են զինվորական կադրերի պատրաստման մասին պայմանագիր:

Կազմակերպության հաջորդ ամենամյա նստաշրջանը կայանալու է Մինսկում:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը եւ Տաջիկստանը:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG