Մատչելիության հղումներ

Յուրի Մերզլյակով. «Փարիզյան բանակցություններում երեւան եկան նոր հուսադրող հեռանկարներ»


ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը հայտարարել է, թե հունիսի 16-18-ին Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների փարիզյան բանակցություններում երեւան եկան նոր հուսադրող հեռանկարներ»:

Բաքվի «525-րդ թերթ»-ի փոխանցմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տպավորությամբ՝ Էլմար Մամեդյարովի եւ Վարդան Օսկանյանի հանիպումը «շատ դրական» է եղել:

«Այնուամենայնիվ, Վարշավայում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման ժամանակ տրված դրական լիքցը պահպանվում է… Բանակցությունները կշարունակվեն տարածաշրջան կատարելիք մեր այցի ընթացքում, որը, հավանաբար, կսկսվի հուլիսի 10-ին», - նշել է դիվանագետը:

Յուրի Մերզլյակովի ասել է, թե բանակցություններում որոշ հարցերի շուրջ քննարկումը բարդ էր ընթանում:

«Ոչ բոլոր ասպեկտների շուրջ հաջողվեց համաձայնության գալ», - աել է նա:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման կոնկրետ փաստաթղթի ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ Մեզլյակովը հայտարարել է, թե «ներկայումս աշխատանք է տարվում կարգավորման հիմքերի ուղղությամբ, այսինքն՝ որոնք են լինելու կարեւորագույն բաղկացուցիչները»:

«Իսկ բուն փասթաթուղթն արդեն մշակելու են կողմերի փորձագետների պատվիրակությունները: Երբ ձեռք կբերվի սկզբունքային համաձայնություն, նրանք երկարատեւ հանդիպումներ կունենան եւ կաշխատեն միասին», - հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը՝ ավելացնելով. - «Կողմերն իրենք կորոշեն, թե ովքեր են ղեկավարելու փորձագետների պատվիրակությունները՝ նախագահների բանագնացները, թե փոխարտգործնախարարները»:

Պատասխանելով օգոստոսի 27-ին Կազանում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հերթական հանդիպման մասին հարցին, Մերզլյակովն ասել է. - «Չեմ կարող ասել 100-տոկոսանոց վստահությամբ, քանի որ մենք այդ հանդիպման մասին պետք է լսենք նախագահներից՝ տարածաշրջան կատարելիք այցի ժամանակ»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG