Մատչելիության հղումներ

Դաշնակցության Արցախի կազմակերպությունը պահանջում է Մանուկյանին ծեծի ենթարկելուն մասնակից պաշտոնյաների հրաժարականը


ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն չորեքշաբթի օրը տարածած հայտարարությամբ պահանջել է «Դաշնակցության – Շարժում 88» դաշինքի համամասնական ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու, ազատամարտիկ Պավել Մանուկյանին երեկ ծեծի ենթարկելու միջադեպին մասնակից բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականները:

Պավել Մանուկյանը երեքշաբթի օրը դեմքի կապտուկներով եւ ուղեղի ցնցումով տեղափոխվել էր Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ:

«Ինչպես հետագայում պարզվել է` ուշքի գալով, նա [Սաֆարյանը] հայտարարել է, որ իրեն ծեծկռտուքի են ենթարկել ԼՂՀ պաշտպանության նախարարության շենքում, նախարարի աշխատասենյակում», - ասված է տարածված հայտարարությունում: - «Ընդ որում, նա վստահորեն ընդգծել է, որ առաջին հարվածները հասցրել է ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ նախարարի տեղակալ Սամվել Կարապետյանը»:

Հոսպիտալ այցելած Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը խոստացել է «անաչառ քննություն»: Միջադեպի անաչառ քննության պահանջագրեր են հղվել նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահին, զինվորական դատախազին եւ այլ պետական մարմիններին:

«ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն դիմել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` պահանջելով անկախ բժշկների փորձագիտական խումբ առաքել` Պավել Մանուկյանի առողջական վիճակի ուսումնասիրման, ռեալ գնահատական տալու եւ համապատասխան բուժում իրականացնեու նպատակով», - ասված է հայտարարությունում:


Լեոնիդ Զիլֆուղարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG