Մատչելիության հղումներ

Ֆրանսիան ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը


Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հունիսի 21-ին մեկնաբանել է կիրակի օրը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ընտրությունները:

«Այդ «ընտրությունները» որեւէ արդյունք չեն ունենա խաղաղության գործընթացի եւ տարածքի ապագա կարգավիճակի առումով», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության լրատվության բաժնի բարձրաստիճան պաշտոնյա Ժան-Բատիստ Մատեին:

Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը որոշվելու է բանակցություններում, որոնք «ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի, ամերիկացի եւ ռուս համանախագահների միջնորդությամբ»:

«Ինչպես եւ ամբողջ միջազգային համայնքը, Ֆրանսիան նույնպես աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղն իբրեւ անկախ երկիր», - հայտարարել է Ժան-Բատիստ Մատիեն:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG