Հունիսի 19-ի գիշերը Նինոծմինդայի շրջանի տարածքում գտնվող Քաչալգորա լեռան ամառային արոտավայրերում ուժեղ քամու պատճառով տուժել են Վրաստանի Սագարեջոյի շրջանից այստեղ եկած ազգությամբ ադրբեջանցի հովիվները եւ նրանց ընտանիքները:
«Ա-Ինֆո» գործակալության փոխանցմամբ, ուժեղ կարկուտը եւ քամին ցաքուցրիվ են արել մոտ 200 ադրբեջանցի ընտանիքների վրանները: Դեպքի վայր ժամանած Նինոծմինդայի շրջանի ոստիկանները աղետից տուժածներին անմիջապես տեղափոխել են Նինոծմինդայի շրջանային հիվանդանոց, որտեղ շտապ օգնության ծառայության բժիշկ Քրիստինե Արզումանյանի գլխավորությամբ նրանց առաջին բուժօգնությունն է ցուցաբերվել:
Ադրբեջանցի հովիվների հետագա բուժման համար Ջավախք են ժամանել Թբիլիսիի աղետների արձագանքման բժշկական կենտրոնի աշխատակիցները: