Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարը, երկուշաբթի օրը ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Գլխավոր Ասամբլեան միաձայն ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ, իսկ նահանգի կրթության հանձնաժողովը հաստատել է Հայոց ցեղասպանության բազմակողմանի ուսումնասիրման ծրագիրը:
Բանաձեւում, որի ընդունման նախաձեռնողներն են եղել Նյու Ջերսիի Գլխավոր Ասամբլեայի անդամներ Ջոան Վոսսը ու Ռոբերտ Գորդոնը, հարգանքի տուրք է մատուցվում Օսմանյան թուրքերի զոհը դարձած 1,5 միլիոն հայերի հիշատակին:
«Այս բանաձեւը ճանաչում է Հայոց ցեղասպանության 90-ամյակը եւ հայերի նկատմամբ Օսմանյան կայսրության կառավարության կողմից հանցավոր վարքագիծը համարում է միջազգային եւ պատմական կարեւորության հարց», - ասված է Նյու Ջերսի նահանգի Գլխավոր Ասամբլեայի ընդունած փաստաթղթում:
Ցեղասպանության ուսումնասիրման ծրագրի շրջանակներում Նյու Ջերսի նահանգի միջնակարգ դպրոցներում եւ քոլեջներում տարածվելու է «Ճանաչենք մեզ եւ պատմությունը» հիմնադրամի հրատարակած «Հանցագործություններ ընդդեմ մարդկության եւ քաղաքակրթության. Հայերի ցեղասպանություն» գիրքը:
Բացի այդ, նահանգի ուսուցիչներին բաժանվելու է Հայոց ցեղասպանության մասին ուսումնական ձեռնարկ, որը մշակվել է Նյու Ջերսի նահանգի Հոլոքոստի ուսումնասիրման հանձնաժողովի եւ Հայկական ազգային ինստիտուտի կողմից: