Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյանը Բրյուսելում մասնակցում է Իրաքի շուրջ հրավիրված միջազգային կոնֆերանսին


Ինչպես տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը, հունիսի 21-22-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Սխեֆերի հրավերով Բրյուսելում մասնակցելու է Իրաքին նվիրված միջազգային կոնֆերանսին:

Կոնֆերանսին ներկա են լինելու ԱՄՆ, եվրոպական, Կենտրոնական ու Հեռավոր Ասիայի տարածաշրջանների եւ արաբական երկրների արտգործնախարարներ (ընդհանուր թվով՝ 80 երկրներից), ինչպես նաեւ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը եւ միջազգային այլ կազմակերպությունների ղեկավարներ ու պաշտոնյաներ:

Համաժողովի քննարկման կենտրոնական թեման այսօրվա Իրաքի վերակառուցմանն ու տնտեսական առաջընթացի ապահովմանն ուղղված միջազգային հանրության ջանքերի համակարգման եւ երկրի նորընտիր կառավարությանը ցուցաբերվող միջազգային աջակցության հարցերն են:

Համաժողովի ընթացքում Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը ջանալու են ապացուցել, թե Իրաք ներխուժումից հետո ծագած տարաձայնություններն արդեն անցյալում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG