Մատչելիության հղումներ

Էրդողանը պաշտոնական այցով կմեկնի Բաքու


Վկայակոչելով թուրքական դիվանագիտական աղբյուրները, «Թուրան» գործակալությունն այսօր հաղորդել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հունիսի 29-ին երկօրյա պաշտոնակով այցով կմեկնի Ադրբեջան:

Ըստ աղբյուրի, Թուրքիայի վարչապետը Ադրբեջանի ղեկավարության հետ Բաքվում կքննարկի թուրք-ադրբեջանական հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:

Թուրքիայի վարչապետի պաշտոնում սա Ռեջեփ Թայիբ Էրդողանի առաջին պաշտոնական այցն է Ադրբեջան: Մինչ այդ՝ 2003 թվականին, նա Բաքու էր այցելել որպես Թուրքիայի իշխող՝ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG