Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ներում է շնորհվել շուրջ 100 բանտարկյալների


Երկուշաբթի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համաներման մասին հրամանագիր է ստորագրել, որով ադրբեջանական բանտերից ազատ են արձակվել 100 դատապարտյալներ, այդ թվում՝ Եվրախորհրդի կողմից քաղբանտարկյալ հայտարարված անձինք:

Հրամանագիրը ստորագրվել է Ստրասբուրգում Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանում Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների իրավիճակի քննարկումից երկու օր առաջ:

Ադրբեջանական Day.az-ը հաղորդում է նաեւ, թե իր պաշտոնավարման օրվանից (2003 թվականի հոկտեմբերից) Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համաներման մասին 7 հրամանագիր է ստորագրել, ինչի արդյունքում ադրբեջանական բանտերից ազատ են արձակվել շուրջ 1200 բանտարկյալներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG