Մատչելիության հղումներ

Վրաստանից ռուսական զորքերը դուրս կբերվեն Աբխազիայով


Վրաստանի Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանում նախագահի լիազոր ներկայացուցիչ Կախա Արդիան շաբաթավերջին հայտարարել է, թե Ռուսաստանը մտադիր է Վրաստանից իր ռազմական տեխնիկայի մի մասը դուրս բերել Աբխազիայի տարածքով:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ Վալերի Եվնեւիչի հետ կայացած հանդիպումից հետո Արդիան տեղեկացրել է, թե ռուսական կողմը համապատասխան թույլտվություն ստանալու նպատակով դիմել է տեղական իշխանություններին:

Ռուսական կողմը իր ցանկությունը բացատրել է նրանով, թե այլ ճանապարհով նախատեսված ժամկետներում ռազմական տեխնիկայի դուրսբերումը Վրաստանի տարածքից դժվար կլինի: Միեւնույն ժամանակ, հաղորդվում է, որ եթե աբխազական կողմը համաձայնի այդ առաջարկին, ռազմական տեխնիկայի դուրսբերման գործընթացին կհետեւեն միջազգային դիտորդները:

Վրաստանում ռուսական ռազմակայանների տեխնիկայի մի մասը նախատեսվում է տեղափոխել Հայաստան՝ Գյումրիի 102-րդ ռազմակայան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG