Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը «տգեղ» է որակել Գերմանիայի Բունդեսթագի՝ չորեքշաբթի օրը ընդունած Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը: Թուրք այլ բարձրաստիճան պաշտոնյաները արդեն նախազգուշացրել էին, թե «բանաձեւի ընդունումը կարող է մթագնել երկկողմ հարաբերությունները»:
«Ես կարծում եմ, որ քաղաքական առումով սխալ է, ավելին՝ տգեղ է, որ Գերմանիայի խորհրդարանը հարցը զոհաբերել է առանց քննարկման՝ հաճոյանալու համար հայկական լոբբիին», - «Ֆրանս Պրես» գործակալության փոխանցմամբ, հինգշաբթի երեկոյան լրագրողներին ասել է Էրդողանը:
Նա կշտամբանքով է խոսել Գերմանիայի կանցլեր Գերհարդ Շրյոդերի հասցեին՝ բանաձեւի ընդունումը չխոչընդոտելու համար:
Թուրքիային զայրացրած այս բանաձեւով Գերմանիայի խորհրդարանը կոչ է արել երկրի կառավարությանը «օգնել թուրքերին ու հայերին լուծել իրենց հակասությունները՝ վերանայելով ու ներելով պատմական մեղքը»:
Գերմանիայի խորհրդարանի որոշման կապակցությամբ հատուկ հայտարարություն էր տարածել Թուրքիայի արտգործնախարարությունը: