Մատչելիության հղումներ

Վաշինգտոնում հանդիպելու են ԱՄՆ եւ Վրաստանի պաշտպանության նախարարները


Այսօր Վաշինգտոնում Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը ընդունելու է իր վրաց պաշտոնակից Իրակլի 0կրուաշվիլիին: Վերջինս լրագրողներին փոխանցել է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են ամերիկացիների օգնությամբ վրաց պրոֆեսիոնալ զինծառայողներ պատրաստելու, ինչպես նաեւ ՆԱՏ0-ի հետ Վրաստանի Անհատական գործակցության ծրագրի իրականացման հարցերը:

0կրուաշվիլիի խոսքերով, վրացական կողմը մտադիր է մինչեւ 2006-ի տարեվերջ ամբողջությամբ ավարտել այդ ծրագիրը: Նա հուսով է, որ դրանից հետո Վրաստանը կստանա ՆԱՏ0-ի անդամության թեկնածու երկրի կարգավիճակ:

Ըստ «Կավկազպրես» լրատվական գործակալության, ամերիկացի պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում 0կրուաշվիլին քննարկելու է հակամարտությունների կարգավորմանը վերաբերող խնդիրներ:

«Ամերիկյան կողմի համոզմամբ, կոնֆլիկտները պետք է կարգավորել խաղաղ ճանապարհով, սակայն ստատուս-քվոն երկար ժամանակ պահպանելն անընդունելի է. դա խոչընդոտում է Վրաստանի զարգացումը եւ ՆԱՏ0-ին ինտեգրվելու գործընթացը», - ասել է պաշտպանության նախարարը:

0կրուաշվիլին արդեն հանդիպել է սենատորներ Ջոն Մք-Քեյնին եւ Ռիչարդ Լուգարին: «Մենք քննարկել ենք ռուսական ռազմակայանների դուրսբերման հարցը. սենատորներն աջակցում են Վրաստանին: Քննարկել ենք նաեւ Վրաստանին դեմոկրատիայի կոնսոլիդացման խնդրում աջակցելու հնարավորությունը», - ասել է 0կսուաշվիլին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG