Այսօր Գերմանիայի խորհրդարանում հաստատվեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը, որն արժանացել է բոլոր խմբակցությունների հավանությանը:
«Ցեղասպանություն» բառը բանաձեւում օգտագործված է ընդամենը մեկ անգամ: Գերմանիայի Բունդեստագը փաստում է, որ «բազմաթիվ անկախ պատմաբաններ, պառլամենտներ եւ միջազգային կազմակերպություններ հայերի տեղահանումն ու բնաջնջումը որակել են որպես ցեղասպանություն»:
Գերմանիայում երկար տարիներ ապրող վերլուծաբան եւ լրագրող Աշոտ Մանուչարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում փաստաթուղթն անվանեց «վախկոտների հայտարարություն»:
«Գերմանացիները լավ գիտեն, որ ցեղասպանություն է կատարվել, նրանց արխիվները լի են դա հաստատող փաստաթղթերով», - ասաց Աշոտ Մանուչարյանը: Այնուամենայնիվ, նրա կարծիքով՝ «սա էլ չեղածից լավ է»:
Փաստաթղթում նշված է, որ Գերմանիայի կառավարությունը պետք է հորդորի Թուրքիային «հետաքննել կոտորածները եւ խթանել հաշտեցումը հայերի հետ»:
«Պառլամենտը համոզված է, որ անհրաժեշտ է ազնիվ պատմական ուսումնասիրություն, որը հաշտեցման ամենակարեւոր հիմքն է: Սա առանձնապես արդարացված է պատմությունը հիշելու եվրոպական մշակույթի ենթատեքստում, որը ներառում է նաեւ յուրաքանչյուր պետության պատմության մութ էջերի բաց քննարկում», - ասված է բանաձեւում:
Բանաձեւով առաջարկում է ստեղծել թուրք, հայ եւ օտարերկրացի պատմաբաններից կազմված հանձնաժողով՝ կատարվածն ուսումնասիրելու համար: Փաստաթղթում նաեւ նշվում է, որ Թուրքիայի իշխանությունները «ճնշում են երկրի ներսում այս հարցով բանավեճ ծավալելու փորձերը»:
Արձանագրված է, որ «Գերմանիան հատուկ պատասխանատվություն ունի թուրքերին եւ հայերին հաշտեցնելու գործում, որովհետեւ Գերմանիայի Ռեյխը ժամանակին աչք է փակել Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում իր դաշնակիցների գործողությունների վրա»:
Պատգամավորները կոչ են արել Գերմանիայի արտգործնախարարությանը բացել այդ ժամանակաշրջանին վերաբերող իր արխիվները:
Արմեն Դուլյան, Պրահա