Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւը չի վախենում «նարնջագույն» հեղափոխությունից


Ադրբեջան նախագահ Իլհամ Ալիեւը հինգշաբթի օրը հայտարարել է, թե չի վախենում երկրում «նարնջագույն» հեղափոխության վտանգից:

«Ես ոչնչից չեմ չեմ վախենում, քանի որ իմ վարկանիշը ամենաբարձրն է ԱՊՀ երկրների ղեկավարների մեջ եւ կազմում է 77 տոկոս», - ըստ «ՌԻԱ-Նովոստի» գործակալության, Կիեւի «Բորիսպոլ» օդանավակայանում հայտարարել է Իլհամ Ալիեւը:

Ադրբեջանի նախագահը Ուկրաինայի մայրաքաղաք է ժամանել մասնակցելու հունիսի 16-17-ին Կիեւում Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից կազմակերպված «Ճանաչիր Ուկրաինան» կարգախոսով կլոր սեղանի աշխատանքներին: Այս «Մինի Դավոս»-ի մասնակիցների թվում են նաեւ Վրաստանի, Էստոնիայի, Լիտվայի, Մոլդովայի եւ Լեհաստանի նախագահները, ինչպես նաեւ Եվրահանձնաժողովի տնտեսության եւ ֆինանսների հարցերով հանձնակատարը:

Հայաստանի նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշված համաժողովին մասնակցելու հրավեր չի ստացել:


Ռուբեն Մելոյան եւ Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG