Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը Ուզբեկստանից վերատեղակայել է իր ռազմական ինքնաթիռները


ԱՄՆ պետքարտուղարությունը եւ Պենտագոնը հաստատել են, Միացյալ Նահանգները վերատեղակայել է իր ռազմական ինքնաթիռները Ուզբեկստանի Կարշի-Խանաբադ ռազմակայանից:

«Զինվորական հրամանատարները ինքնաթիռների տեղակայման հարցով օպերատիվ որոշում են կայացրել», - «ՌԻԱ-Նովոստի» գործակալության փոխանցմամբ, չորեքշաբթի օրը հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Շոն Մաքկորմակը՝ խորհուրդ տալով բոլոր հարցերն ուղղել Պենտագոնին:

ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բրայան Ուիթմանը, իր հերթին, հայտնել է, թե «վերջին շաբաթների ընթացքում Ուզբեկստանը ռազմական օդանավակայանի օգտագործման սահմանափակումներ է մտցրել, եւ հրամանատարությունը ստիպված է եղել մի շարք ժամանակավոր շրջանցիկ տարբերակներ մշակել»:

Վկայակոչելով լավատեղյակ աղբյուրներ, «Վաշինգտոն փոստ» թերթը չորեքշաբթի օրը հաղորդել է, թե Ուզբեկստանի Կարշի-Խանաբադ ռազմակայանից Աֆղանստանի Բագրամի ռազմակայան են վերատեղակայվել HC-130 ինքնաթիռները, իսկ ռազմատրանսպորտային C-17 ինքնաթիռները տեղակայվել են Ղրղըզստանի «Մանաս» ռազմական օդանավակայանում:

Թերթի փոխանցմամբ, Ուզբեկստանը նշված սահմանափակումները մտցրել է ի պատասխան Անդիժանի դեպքերի կապակցությամբ Ուզբեկստանի իշխանությունների հասցեին Միացյալ Նահանգների հնչեցրած սուր քննադատության:

(Լուսանկարում՝ ամերիկյան HC-130 ինքնաթիռը)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG