Մատչելիության հղումներ

Վրաստանում մշակվում է տեղական ինքնակառավարման մարմինների բարեփոխումների նախագիծ


Մեկ տարի հետո Վրաստանում անցկացվելու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Վրաստանը որոշ վերապահումներով արդեն վավերացրել է Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան եւ համապատասխան մարմինների ընտրություններն անցկացվելու են նոր օրենքով, որը դեռեւս չի ընդունվել:

«Ա-Ինֆո» գործակալության փոխանցմամբ, Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ստեղծել է հատուկ հանձնաժողով, որը պետք է տեղական ինքնակառավարման մարմինների բարեփոխումների նախագիծ մշակի, որը նոր օրենքի հիմքը կարող է հանդիսանալ: Հանձնաժողովը մեծ ուշադրություն է դարձնելու ՏԻՄ ապակենտրոնացմանը եւ նրանց բյուտջետային բալանսների ստեղծմանը:

Վրաստանի հարավային հայաբնակ շրջաններում, հատկապես Ջավախքում, ակնկալում են, որ տեղական ինքնակառավարման մարմինների բարեփոխումների արդյունքում, շրջաններն ապակենտրոնացման եւ տեղական բնույթի հարցերում ինքնուրույն գործելու հնարավորություն կունենան:

ՏԻՄ բարեփոխումների նախագծում, թերեւս, բաց կմնա Վրաստանի վարչատարածքային կառուցվածքի բաժանման հարցը, որը կախված է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ Թբիլիսիի հարաբերությունների հստակեցումից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG